1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ՔԿ-ն Կարճևան համայնքի նախկին ղեկավարին առաջադրել է պաշտոնեական կեղծիքի մեղադրանք. հողատարածքները կվերադարձվենն համայնքին

ՀՀ ՔԿ-ն Կարճևան համայնքի նախկին ղեկավարին առաջադրել է պաշտոնեական 
կեղծիքի մեղադրանք. հողատարածքները կվերադարձվենն համայնքին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նախնական տվյալներով՝ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողատեսքերի օտարման աճուրդի կազմակերպիչ, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն օտարվել են ՓԲ ընկերությանը։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, անձնական այլ դրդումներով՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու և օգուտներ ունենալու նպատակով, դարձյալ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության  12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով 0.44672 հա, 0.29718 հա և 0.63508 հա մակերեսով հողատարածքները օտարել է իրականում իր շահերը ներկայացնող աներորդուն:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 11-ին Կարճևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (երկու դրվագ):

Հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, մասնավորապես՝ աճուրդին մասնակցելու հայտերը կազմվել և դրանք ստորագրողներին են ներկայացվել հետին ամսաթվերով, հրապարակային սակարկություններ որպես այդպիսին չեն անցկացվել, սակայն կազմվել, ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» կեղծ արձանագրություններ և Կարճևան համայնքի ղեկավարի կեղծ որոշումներ, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ  օտարված 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]