Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
11:02, 10 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի մեկ այլ որոշմամբ Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Նախորդ շաբաթ վարչապետի որոշմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվել էր Արթուր Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում