Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

11:02, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի մեկ այլ որոշմամբ Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Նախորդ շաբաթ վարչապետի որոշմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի  պաշտոնից ազատվել էր Արթուր Սարգսյանը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am