Հասարակական

Չեխական DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջան իրականացվել է երրորդ երկրների միջոցով. Չեխիայի պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

Չեխական DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջան  իրականացվել է երրորդ երկրների միջոցով. Չեխիայի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխական արտադրության DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջանի Հանրապետություն իրականացվել է երրորդ երկրների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում բրիֆինգի ժամանակ հայտնեց Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:

Նրա խոսքով`դա չի իրականացրել Չեխիայի Հանրապետությունը: «Հարցը քննարկվում է ոչ միայն Հայաստանի, այլև Չեխիայի լրատվական դաշտում: Առաջին հերթին պետք է ասեմ, որ Չեխիայի Հանրապետությունը կատարում է ինչպես միջազգային, այնպես էլ Չեխիայի օրենսդրության պահանջները և հստակորեն վերահսկում արտահանումների լիցենզավորման գործընթացը: Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղված մատակարարումների համար»,-նշեց նա:

Լյուբոմիր Մետնարն ընդգծեց, որ 2016-2017 թվականների ընթացքում մի շարք դեպքերում դիմումներ են եղել լիցենզավորում ստանալու և Չեխիայից արտահանելու ինչպես նշված հաուբիցները, այլև մեկնարկային կայաններ, բայց պաշտպանության և ներքին գործերի նախարարության առաջարկությամբ այդ դիմումները մերժվել են: «Չեխիայի Հանրապետությունը հստակ կատարում է միջազգային օրենքի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ-ի կողմից սահմանված միջազգային զինտեխնիկայի մասին սահմանափակումները: Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորման ջանքերին»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում