Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցում է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին

Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցում է Տեղեկատվական հանրության 
համաշխարհային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ապրիլի 9-ին մեկնարկել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումը (WSIS), որին մասնակցում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «WSIS»-ը ավելի քան 170 երկրների հարյուրավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ նախարարների, ինչպես նաև համաշխարհային հեղինակավոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների, հնարավորություն է տալիս փոխանակվելու տեղեկատվությամբ, կիսվելու գիտելիքներով և փորձով, հետևելու երևան եկող միտումներին, կերտելու սերտ համագործակցություն՝ հաշվի առնելով զարգացող տեղեկատվական հանրության կարիքներն ու պահանջները: 

«WSIS 2019»-ի խորագիրն է՝ «Տեղեկատվական և կապի տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար»: 
Նստաշրջանի օրակարգում ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը կներկայացնի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը թվային կապի և տնտեսության տարբեր ճյուղերում, իրականացվող ծրագրերը և հետագա անելիքներն ու ակնկալիքները։
«WSIS»-ը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am