Հասարակական

Փրկարարները մարել են Ազգային ժողովի շենքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են Ազգային ժողովի շենքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությանը ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովիշենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «թիվ 2» կանչովդեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում՝ «ԱԺ շենքերի բարեկարգման և սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել՝ 02:05-ին:

Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող աշխատասենյակում (18 քմ) ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը (1 սառնարան, 1 գրասեղան, 1 ամսագրային սեղան, 4 աթոռ, 1 բազմոց, 1 պահարան, 1 պատուհան և 2 համակարգիչ): Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում