Հասարակական

Ճապոնիայի կառավարության կողմից Սիսիան համայնքին կտրամադրվի աղբի տեսակավորման 65 աղբաման

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարության կողմից Սիսիան համայնքին կտրամադրվի աղբի տեսակավորման 65 աղբաման

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Սիսիան համայնքում աղբի տեսակավորման նպատակով աղբամանների տրամադրման նախագծի համար շուրջ 19, 914 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանի կողմից։

Ստորագրման արարողությունը կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի անդամների ներկայությամբ։

Ծրագրի նպատակն է Սիսիան համայնքին տրամադրել խառը թափոնների համար 65 աղբամաններ, որոնք թույլ կտան աղբն արդյունավետ տեսակավորել պլաստիկ և այլ թափոնների։ Դրանց օգնությամբ ակնկալվում է բարելավել թափոնների կառավարման և վերամշակման հզորությունը Սիսիանում, որտեղ բնակվում է 16 հազար քաղաքացի` այսպիսով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու վերամշակման աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում