Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Պետությունը 400 մլն դրամ հավելյալ միջոցներ է նախատեսել աշակերտների` անվճար թատրոններ ու թանգարաններ այցելելու համար

Պետությունը 400 մլն դրամ հավելյալ միջոցներ է նախատեսել աշակերտների` անվճար 
թատրոններ ու թանգարաններ այցելելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն այս տարվա պետական բյուջեով 400 մլն դրամ հավելյալ միջոցներ է նախատեսել մի ծրագրի համար, որով շուրջ 350 հազար աշակերտի համար անվճար թանգարան, համերգասրահ և թատրոն այցելելու հնարավորություն է ստեղծում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Փաշինյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ` ի պատասխան պատգամավորի հարցի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ կառավարութան կատարողականի վերաբերյալ զեկույցից եզրակացրել է, որ կառավարության մշակութային ծրագրերի իրականացման համար կառավարության մոտեցումը համաչափ չի իրականացվել մարզերում:

«2018-ի մայիս-հունիսից աշխատում ենք մի ծրագրի վրա, որը հանրապետության բոլոր` մոտ 350 հազար աշակերտի հնարավորություն է տալու պետական բյուջեի ֆինանսավորմամբ տարին առնվազն մեկ անգամ այցելել թատրոն, համերգասրահ և թանգարան: Պետությունը 2019-ի բյուջեով 400 մլն դրամ հավելյալ միջոց է հատկացրել այս ծրագիրն իրականացնելու համար»,-ներկայացրեց վարչապետը:

Նա նաև նշեց, որ իրենց յուրօրինակ պատկերացումն ունեն, թե մշակութային քաղաքականությունն ինչ նպատակ պետք է ունենա և ինչպես պետք է տարվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am