Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Երաշխավորում ենք՝ տեղապտույտի մեջ չենք հայտնվի, քանի որ գիտենք ինչի համար ենք հավաքվել. Փաշինյան  

Երաշխավորում ենք՝ տեղապտույտի մեջ չենք հայտնվի, քանի որ գիտենք ինչի համար 
ենք հավաքվել. Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դնում կոռուպցիայի դեմ պայքար մղել նաև կրթական համակարգում: «Այսօր ասում են` եկեք գնահատական տանք՝ ինչ է տեղի ունեցել մեր կրթական համակարգում, ինչքանով է կրթական համակարգը ներգրավված եղել քաղաքական գործընթացների մեջ, ինչքանով է ներգրավված եղել ապօրինությունների, ընտրակաշառքների մեջ, ու դա ինչ ազդեցություն է ունեցել կրթության որակի վրա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սրանք չափազանց բարդ հարցեր են։

«Բայց այդ բարդությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ պահից հրաժարվենք կամ հոգնենք այդ աշխատանքով զբաղվել»,- ասաց նա։

 Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են պետության ապագան։

 «Երրորդ հանրապետությունում մենք այդ մշակույթն ունեցել ենք, երբ ընդունված չէ, որ իշխանությունը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ հարցերը կքննարկի։ Մենք պետք է այդ մշակույթից դուրս գանք, մենք պետք է շատ սուր հարցերը քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում, հակառակ դեպքում՝ մենք տեղապտույտի մեջ կհայտնվենք։ Բայց մենք երաշխավորում ենք՝ տեղապտույտի մեջ չենք հայտնվի, քանի որ գիտենք՝ ինչի համար ենք հավաքվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am