Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին
17:17, 20 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թունիսի միջև բարեկամական հարաբերություններն ավելի կընդլայնվեն և կզարգանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում