Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան «Իսլամական պետության» դաշնակիցն է. Չեխիայի նախագահ

Թուրքիան «Իսլամական պետության» դաշնակիցն է. Չեխիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցն Է»: Այդ մասին, ինչպես հայտնել Է CTK լրատվական գործակալությունը, նա ասել Է Կառլովարի երկրամաս ուղեւորության ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների հետ մարտի 19-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչո՞ւ են թուրքերը հարձակվում քրդերի վրա: Որովհետեւ նրանք «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցներն են,- հայտարարել Է նախագահը՝ պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին:- Դա նշանակում Է, որ հենց Թուրքիան Էր, չնայած այն բանին, որ նա ՆԱՏՕ-ի անդամ Է եւ ցանկանում Է անդամակցել Եվրամիությանը, որում, քիչ հավանական Է, որ կընդունվի, որպես միջնորդ հանդես գալիս «Իսլամական պետության» մատակարարման լոգիստիկական գործողություններում, երբ (այդ ահաբեկչական կազմակերպությունը) բռնազավթել Էր Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Դա, օրինակ, նավթի դուրսբերումն Էր ահաբեկիչների զավթած տարածքից եւ այլ բաներ»:

Զեմանի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի իսլամացման քաղաքականություն Է վարում: «Դա արդեն Աթաթյուրքի աշխարհիկ պետությունը չԷ, այլ մի պետություն, որն իսլամական գաղափարախոսություն Է դավանում, իսկ դրանից տրամաբանորեն հետեւում Է, որ այն մոտ Է կանգնած իսլամական արմատականներին»,- հավելել Է Զեմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]