Մարտի 18-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն կինոոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկվելու են կինոոլորտի առողջացման հնարավորությունները, ոլորտի ներկայացուցիչները հանդես են գալու առաջարկություններով:
Պետական կառույցներից մասնագետները կանդրադառնան հանրապետությունում գազից թունավորումների դեպքերին: Հրավիրված ասուլիսում նրանք կխոսեն տեխնիկական և հրդեհային անվտանգության խնդիրներից:
Վերափոխելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտը.այս խորագրով Երևանում կայանալիք հանդիպում- քննարկմանը շահագրգիռ կողմերը, պետական կառույցների ներկայացուցիչները կներակայացնեն Հայաստանի զբոսաշրջության զարգացման միտումները: Ներկա կլինի նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Լրագրողների հետ հանդիպմանը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր դիտարկումները կներկայացնի տարածաշրջանային առկա և հնարավոր զարգացումների վերաբերյալ:
ԵՊՀ-ում կներկայացվի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրությունը: Միջոցառմանը նախատեսված է բացառիկ համերգ, որի ժամանակ կներկայացվեն Համշենի երգն ու պարը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում