Մարտի 18-ին սպասվող իրադարձությունները

09:38, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն կինոոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկվելու են կինոոլորտի առողջացման հնարավորությունները, ոլորտի ներկայացուցիչները հանդես են գալու առաջարկություններով:

Պետական կառույցներից մասնագետները կանդրադառնան հանրապետությունում գազից թունավորումների դեպքերին: Հրավիրված ասուլիսում նրանք  կխոսեն տեխնիկական և հրդեհային անվտանգության խնդիրներից:

Վերափոխելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտը.այս խորագրով Երևանում կայանալիք հանդիպում- քննարկմանը շահագրգիռ կողմերը, պետական կառույցների ներկայացուցիչները կներակայացնեն Հայաստանի զբոսաշրջության զարգացման միտումները: Ներկա կլինի նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր դիտարկումները կներկայացնի տարածաշրջանային առկա և հնարավոր զարգացումների վերաբերյալ:

ԵՊՀ-ում կներկայացվի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրությունը: Միջոցառմանը նախատեսված է բացառիկ համերգ, որի ժամանակ կներկայացվեն Համշենի երգն ու պարը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am