Հասարակական

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին, որը 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպմանը մասնակցում են տարբեր երկրների նախագահներ, արտաքին գործերի և այլ նախարարներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք:

Երկօրյա միջոցառման ընթացքում կներկայացվեն ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից մշակված այն ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է հասնել թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային խնդրի լուծմանը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի թմրամիջոցների համաշխարհային խնդրի ինտեգրացված և հավասարակշռված ռազմավարությանը` ուղղված քաղաքական հռչակագրի և գործողությունների ծրագրի ներդրման գործընթացին:

Նախարարական նստաշրջանին Արսեն Թորոսյանը կներկայացնի Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քաղաքականությունը, միջոլորտային և միջազգային համագործակցության ընթացքն ու վերջինիս արդյունքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում