Տարածաշրջանային

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Մոսկվայում Օգթայ Ասադովի դստեր ձերբակալման մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Մոսկվայում Օգթայ Ասադովի դստեր ձերբակալման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի կնոջ անունով գրանցված եւ նրա դստեր կողմից կառավարվող՝ Մոսկվայի Բաքվի անվան փողոցում գործող «Կապրիզ» գիշերային ակումբում կոկաինի վաճառքով են զբաղվում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով azadliq.info ադրբեջանական կայքը օրերս ՌԴ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացրել այնտեղ եւ ձերբակալել Օգթայ Ասադովի դստերը։

Կայքը հավելում է, որ ներկայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, շտապ միջոցներ են ձեռնարկում իրավիճակը "փրկելու" համար։ Հիշյալ սթրիփթիզ-ակումբի շուկայական գինը, ըստ կայքի, գնահատվում է 10,629 մլն դոլար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում