Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատգամավորն ընտրացուցակներում ընտրողների քանակն ուռճացված է համարում. ԿԸՀ նախագահը հարցը կապում է ցուցակը կազմելու մեթոդի հետ

Պատգամավորն ընտրացուցակներում ընտրողների քանակն ուռճացված է համարում. 
ԿԸՀ նախագահը հարցը կապում է ցուցակը կազմելու մեթոդի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանում ընտրացուցակներում ընտրողների ներկայացված թիվն ուռճացված է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորն ասաց ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության վերաբերյալ հաղորդման ներկայացումից հետո պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ։ Ի պատասխան՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հարցը պարզապես կապված է ընտրողների ցուցակները կազմելու մեթոդի հետ:

Սոնա Ղազարյանն ընդգծեց` ընտրողների ցուցակում ընդգրկվող ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 591 հազ 276 է: «Այս թիվն ըստ իս չի արտացոլում իրական պատկերը: Այս թվի պատճառով է, որ արտահերթ ընտրություններին մասնակցության թիվը վիճարկվեց որոշ քաղաքական ուժերի կողմից: Ինչ քայլեր են իրականացվելու այս ուռճացված ցուցակի մաքրման համար»,-նշեց Ղազարյանը:

«Շատ կարևոր , թե ինչ սկզբունքով է կազմվում ընտրողների ցուցակը: Գործող ԸՕ-ի համաձայն ցուցակում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում հաշվառում ունեն, ՀՀ քաղաքացիներ են: Եվ արտերկրում գտնվել-չգտնվելու հանգամանքից անկախ, եթե չեն հանվել հաշվառումից, ապա նրանց տվյալները լինում են բնակչության ռեգիստրում: Եվ բնակչության ռեգիստրից էլ տեղափոխվում են ընտրողների ցուցակ»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց` ցուցակը բավականին լայն հրապարակայնություն ունի: ԿԸՀ նախագահը նկատեց` Հայաստանը այն  եզակի երկրներից է, որը քվեարկությունից հետո համացանցում հրապարակում է ընտրողների ստորագրած ցուցակներ: «Այն նպատակ է հետապնդում, որ յուրաքանչյուրը ստուգի, ուսումնասիրի: Ցուցակների հետ կապված ամենօրյա աշխատանք է կատարում լիազոր մարմինը: Այն մշտապես ներկայացված է ԿԸՀ կայքում, և նպատակն այն է, որ թերություններ հայտնաբերվելու դեպքում դրանք հանվեն ցուցակից»,-նշեց նա:

Նա նկատեց` պատգամավորի բարձրացրած հարցը վերաբերում է ցուցակը կազմելու մեթոդին: Մուկուչյանը տեղեկացրեց` ներկայում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ցուցակի անճշտության համար դիմում չի ստացել և այդ անճշտությամբ պայմանավորված ուսումնասիրություն չի արվել: «Եվ հարցադրումը, որը բարձրացվում է, ըստ էության վերաբերում է այլ մեթոդով ցուցակի կազմմանը: Դա օրենսդրական լուծմամբ պետք է իրականացվի»,-նշեց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը միևնույն ժամանակ վստահեցրեց` ցուցակում չկան մահացած մարդկանց անուններ: Եվ ցուցակի աննախադեպ հրապարակայնությունը հենց դրա մասին է վկայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]