Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵՄ-ի հետ փոխգործակցությունը խորացնելու քաղաքական կամքն ավելացել է. Նիկոլ Փաշինյան

 ԵՄ-ի հետ փոխգործակցությունը խորացնելու քաղաքական կամքն ավելացել է. Նիկոլ 
Փաշինյան

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը քննարկել է բազմաթիվ հարցեր՝

սկսած Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչև ընթացիկ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներ:
«Ուրախությամբ ենք ընդգծում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության բարձր մակարդակը: Ես շեշտեցի, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վճռականությունը և Եվրամիության հետ փոխգործակցությունը խորացնելու քաղաքական կամքն ավելացել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տարին արդեն սկսվել է բարձր մակարդակի քաղաքական այցելություններով, ու ինքը վստահ է, որ առաջիկա ժամանակահատվածում այն կշարունակվի շատ կարևոր զարգացումներով ու իրադարձություններով, որոնք կնպաստեն քաղաքական երկխոսությանն ու գործընկերությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am