Քաղաքականություն

Մարզպետները կունենան ընդամենը մեկ տեղակալ

1 րոպեի ընթերցում

Մարզպետները կունենան ընդամենը մեկ տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կատարվող փոփոխությունների արդյունքում մարզպետները կունենան ընդամենը մեկ տեղակալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բոլոր մարզպետներն ունեցել են 3 տեղակալ: Մենք արդեն սկսել ենք գործընթացը: Եվ հիմա միայն երկու մարզպետարանում է, որ երկու տեղակալ է մնացել: Մնացած բոլոր մարզպետարաններում արդեն աշխատում է մեկ փոխմարզպետ: Նոր ձևավորվող համակարգում կլինի մարզպետի մեկ տեղակալ՝ մեկ օգնականով և մարզպետի երկու օգնական»,-նշեց Պապիկյանը:

Անդրադառնալով մարզպետարանների աշխատակազմերին՝ նախարարն ասաց, որ Հայաստանի մարզպետարաններից ամենաշատ աշխատակիցներ ունի Գեղարքունիքը՝ 182:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում