Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատապարտում ենք ՀՀ քաղաքացու նկատմամբ Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած դատավճիռը. Աննա Նաղդալյան

Դատապարտում ենք ՀՀ քաղաքացու նկատմամբ Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած դատավճիռը. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դատապարտում է ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտարիրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավճիռը, որի իրական հեղինակնԱդրբեջանի ղեկավարությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում:

«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ԿարենՂազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտառողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկմանդատավճիռը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրականնպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն ենհակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը: Ավելին, Արցախիիշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին,լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմիհավատարմության մասին։ Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլիրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակհանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը: 15 տարի առաջ նույն դրդապատճառներովսպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլմիջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»»,-ասված է Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ: Նա նշել է, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատարձակման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]