Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարարը Իրանից ներկրվող գազի ծավալը բարձրացնելու համար Հայաստան-Իրան գազամուղը համարում է միանգամայն բավարար

Նախարարը Իրանից ներկրվող գազի ծավալը բարձրացնելու համար Հայաստան-Իրան 
գազամուղը համարում է միանգամայն բավարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կարծիքով՝ Հայաստանի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ: Նա գազատար խողովակաշարի պոտենցիալը միանգամայն բավարար է համարում Իրանից ներկրվող գազի ծավալը ավելացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Տիգրան Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելու և ավել գազ ներկրելու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքը արդյունավետ օգտագործելու համար: Որքան տեղյակ եմ՝ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս կրկնապատկել ծավալները»,-ասաց Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք գազամուղի խողովակաշարը թույլ կտա էականորեն բարձրացնել Իրանից ներկրվող գազի ծավալները՝ բնակչության սպառման կամ Վրաստան տարանցելու համար՝ նախարարն ասաց՝ այո: «Որքան տեղյակ եմ՝ գազամուղի ընդհանուր պոտենցիալի կեսն է օգտագործվում, կամ, միգուցե, ավելի պակաս»,-եզրափակեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին Իրանում նախագահի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է լինել տարանցիկ երկիր՝ իրանական գազի համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am