Հայաստան

ԱրարատԲանկը՝ ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարի

3 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը՝ ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարի

ՓՄՁ վարկավորման ծրագրերի արդյունավետությունն ու ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած համաժողովին։ «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին նաև ԱրարատԲանկի ներկայացուցիչները, առանձնանում էր նաև այս հատվածի հաջողված պատմությունների, արտադրողականության աճի և կայուն զարգացման վերաբերյալ պանելային քննարկմամբ։

«2024-ին Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմել է 6.4 տրիլիոն ՀՀ դրամ, որից շուրջ 3.1 տրիլիոն ՀՀ դրամը տնտեսության, իրավաբանական անձանց տրված վարկերն են, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 52%` 1.6 տրիլիոն ՀՀ դրամ»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Ազատյանի խոսքով Գերմանահայկական հիմնադրամի մասով 2024-ին ՓՄՁ-ների վարկավորման մնացորդային ծավալը կազմել է 174 միլիարդ ՀՀ դրամ (11% ընդհանուր իրավաբանական անձանց տրամադրված վարկերից), քանակ՝ 13,336 վարկ: Իսկ ծրագրի մեկնարկից սկսած 1998 թվականից վարկավորման ծավալը կազմել է 880․5 միլիարդ ՀՀ դրամ, քանակը՝ 129,490 վարկ։

«ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․-ին տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ»,- նշել է ԱրարատԲանկի Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը։

ԱրարատԲանկն, օգտագործելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաները, ՓՄՁ հաճախորդներին 2007 թ․-ից ի վեր առաջարկում է մրցունակ վարկային պրոդուկտներ՝ այդպիսով նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ավելին, ԱրարատԲանկը ՓՄՁ վարկավորման ծավալներով մշտապես ունեցել է առաջատար դիրքեր։

Հատկանշական է, որ «կանաչ» վարկավորումը նույնպես հանդիսանում է ԱրարատԲանկի թիրախային ուղղություններից մեկը, որի ուղղությամբ Բանկը հանդես է գալիս նոր և գրավիչ առաջարկներով։  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում