Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գործադիրն ընդունեց դեղ ներմուծողների ու գրանցողների բեռը թեթևացնող որոշման նախագիծը

Գործադիրն ընդունեց դեղ ներմուծողների ու գրանցողների բեռը թեթևացնող որոշման 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և  ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերն ու անհրաժեշտ իրավական փաստաթղթերը սահմանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2000 սեպտեմբերի 20-ի 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն գործադիրի փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս նախագծով սահմանվել են դեղագործական արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից և ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծման առանձնահատկությունները: Ընդլայնվել է ներմուծվող դեղի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը, կրճատվել է պարտադիր լաբորատոր փորձաքննության փուլը ներմուծման հավաստագրման ընթացքում և ազատականացվել: Ներմուծողի պատասխանատու անձն է որոշում ընդունում դրա անհրաժեշտության, ծավալների և իրականացնողի վերաբերյալ: Սահմանվել է դեղերի զուգահեռ ներմուծման թույլտվության և թույլտվությունը մերժելու ընթացակարգը՝ հնարավորություն տալով ներմուծողին մինչև ներմուծում իրականացնելը ճշտելու ներմուծման հնարավորությունը: Սա կարևոր է նրանով, որ հանկարծ ներմուծումից հետո չպարզվի, որ խնդիրներ կան, և բեռը մնա մաքսային պահեստում»,- ասաց Թորոսյանը:

Նախագծով սահմանվել են նաև փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը: Հստակեցվել են առանձին պացիենտների համար Առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ներմուծման թույլտվության ընթացակարգը մատակարարների և միջազգային փոստային առաքանիների միջոցով: Սահմանվել են նաև դեղերի գրանցման ու ներմուծման նոր գներ:

«Նախագծի ընդունումը կարևոր է նրանով, որ վարձավճարների բացակայությունը խոչընդոտում էր ԵԱՏՄ շրջանակներում գրանցման գործընթաց սկսելուն: Մենք սրանով էականորեն թեթևացնում ենք ներմուծողների ու դեղ գրանցողների բեռը»,- ասաց նախարարը:

Կառավարության որոշման այս նախագիծը շուրջ երկու տարվա քննարկումների շրջան է անցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]