Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը հանդիպել են Հանոյում

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը հանդիպել են Հանոյում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպել են Հանոյում, որտեղ տեղի Է ունենալու նրանց՝ պատմության մեջ երկրորդ գագաթնաժողովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Անցյալ տարվա հուլիսից ի վեր երկու երկրների ղեկավարների առաջին համատեղ միջոցառումը տեղի կունենա Հանոյի Sofitel Legend Metropole հնագույն հյուրանոցում:

Թրամփը հանդիպմանը հույս Է հայտնել, որ գագաթնաժողովը «շատ հաջող» կլինի: «Ես հուսով եմ, որ այն շատ հաջող կլինի»,-ընդգծել Է Թրամփը Հանոյում ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահի հետ հանդիպման սկսվելուց առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:

Իր հերթին Կիմ Չեն Ունը նույնպես վստահություն Է հայտնել, որ ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովը իրական արդյունք կբերի:

ԿԺԴՀ-ի առաջնորդը նշել Է, որ Սեուլը եւ Վաշինգտոնը միասին հաղթահարում են անվստահությունն ու խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am