Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հանրային վայրերում ծխելու արգելք, տուգանք, իրազեկում. մասնագետներն արձագանքում են ԱՆ-ի նոր նախաձեռնությանը

Հանրային վայրերում ծխելու արգելք, տուգանք, իրազեկում. մասնագետներն 
արձագանքում են ԱՆ-ի նոր նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ ծխելու դեմ պայքարի նոր նախագիծը խնդրի լուծման համապարփակ մոտեցում է առաջարկում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոս, ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը կարծում է, որ այն համալիր լուծում է մի քանի ուղղություններով:

«Հայաստանը ձեռնամուխ է եղել ծխախոտի դեմ պայքարի ակտիվ ռազմավարության իրականացմանը, որը ներառում է ոչ միայն հանրային վայրերում ծխելու արգելք, այլև հանրության կրթելու, սոցիալական գովազդների, ծխողներին բժիշկների կողմից տրամադրվող աջակցության բաղադրիչ: Անդրադարձ կա ճիշտ հարկային քաղաքականությանը, գովազդի արգելքին և այլն: Ես ուզում եմ ասել, որ նոր փաթեթը Հայաստանում եղած ամենահամապարփակ օրենքի նախագիծն է»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արուսյակ Հարությունյանը:

Նման նախաձեռնության, օրենքի նախագծի առկայությունը խիստ անհրաժեշտ է համարում ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ ծխողների թվում Հայաստանը բարձր դիրքերում է:

«Ամեն տարի աշխարհում մոտ 6 մլն մարդ մահանում է ծխախոտի հետևանքով: Ընդ որում` նրանց թվում գրեթե մեկ միլիոնը երկրորդային ծխի ազդեցության տակ են եղել: Ապացուցված է, որ ծխախոտի գլանակում կան նյութեր, որոնք քաղցկեղածին են: Ծխելու տարածվածության առումով Հայաստանն առաջատար դիրքեր ունի:  Հատկապես Հայաստանում շատ են ծխում տղամարդիկ, խոսքը մոտ 60 տոկոսի մասին է»,-ասաց Վահե Տեր-Մինասյանը:

 Այս ցուցանիշն արտահայտվում է մահացության պատկերի վրա: Հայաստանում ավելի շատ մահանում են սիրտանոթային, խրոնիկ շնչառական հիվանդություններից, քաղցկեղներից, իսկ դրանց առաջացման գործում իր ազդեցությունն ունի ծխախոտը: ՀՀ առողջապահության նախարարության նոր նախաձեռնությամբ նպատակ է դրված և՛ օգնել ծխողներին թողնել ծխելը, և՛ չծխողներին պաշտպանել երկրորդական ծխից: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել բոլոր հանրային վայրերում ծխելը:

 Ռեստորանների ցանցի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը նշեց, որ արդեն 4 տարի է իրենք գնացել են այդ ճանապարհով և իրենց ռեստորաններում արգելվում է ծխելը:

«Հետևելով սոցիալական ցանցերում քննարկումներին, տպավորություն է, թե բոլոր ռեստորանները դեմ են այդ օրենքին: Մենք մինչ այդ էլ որոշում ենք կայացրել արգելել որևէ տիպի ծխախոտ մեր ռեստորաններում: Ավելին ասեմ, դա որևէ ձևով ազդեցություն չի թողել մեր բիզնեսի վրա»,-ասաց Արսեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ օրենքում դրված ընդհանուր գաղափարը շատ լավն է, կարևոր է, սակայն որոշ դրույթների ձևակերպումները վերանայելու անհրաժեշտություն կա, որպեսզի տարընթերցման տեղիք չտա: Դա կապված է փակ, կիսափակ տարածքների ձևակերպումների հետ, հյուրանոցային տարածքներին, տուգանքների չափերին, տուգանվողներին և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]