Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լոնդոն թռչող մարդատար հանրանավը պատահաբար գերազանցել Է ձայնի արագությունը. WP

Լոնդոն թռչող մարդատար հանրանավը պատահաբար գերազանցել Է ձայնի արագությունը. WP
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Virgin Atlantic ընկերության մարդատար Boeing 787-9 Dreamliner-ը, որը Լոս Անջելեսից թռչում Էր Լոնդոն, հայտնվել Է օդային հոսքի մեջ եւ դրանով իսկ գերազանցել ձայնի արագությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է The Washington Post (WP) թերթը, փետրվարի 18-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափին մթնոլորտի բարձր շերտերում դիտվել են օդի կտրուկ հոսքեր: Օրինակ՝ Լոնգ Այլենդի երկնքում դրանց արագությունը հասել Է ժամում շուրջ 370 կիլոմետրի:
Փենսիլվանիայի երկնքում շուրջ 11 կիլոմետր բարձրության վրա Boeing-ը հայտնվել Է շիթաձեւ հոսքերի մեջ, ինչի պատճառով ժամում շուրջ 900 կիլոմետր իր նորմալ արագության փոխարեն սլացել Է ժամում մինչեւ 1289 կիլոմետր՝ դրանով իսկ գերազանցելով ձայնի արագությունը, որն այդ բարձրության վրա կազմում Է շուրջ 1234 կիլոմետր/ժամ:
Օդային հոսքերի օգնությամբ ինքնաթիռը 48 րոպե շուտ Է ժամանել Հիթրոու օդանավակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am