Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում բացարձակ առավելությամբ հաղթել է Արամ Մելքոնյանը

Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում բացարձակ առավելությամբ 
հաղթել է Արամ Մելքոնյանը

ԳԱՎԱՌ 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել է անկուսակցական, վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ՏԸՀ-ից, նախնական տվյալներով Վարդենիս համայնքում գրանցված 10 676 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5859 ընտրող: Համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվել է 8 թեկնածու: 1 719 ձայն շահել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արամ Մելքոնյանը, 931 ձայն՝ Կարեն Մկրտչյանը, 823 ձայն՝ Արկադի Խաչատրյանը, 591 ձայն՝ Գեւորգ Սիմոնյանը, 555 ձայն՝ Արսեն Ամիրխանյանը, 504 ձայն՝ Վահան Զարոյանը, 350 ձայն՝ Գարսեւան Սաղաթելյանը, 273 ձայն՝ Գրիշա Աղաջանյանը:

Անվավեր է ճանաչվել 113 քվեաթերթիկ: Նշված բոլոր թեկնածուներն առաջադրվել էին ինքնաառաջադրման կարգով: Նրանցից միայն Վահան Զարոյանն է ներկայացրել կուսակցություն («Քաղաքացիական պայմանագիր»): Ընտրությունների ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովում ընտրախախտումների մասին դիմում-բողոքներ չեն ստացվել:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]