Հասարակական

Մայրաքաղաքի գետնանցումները կբարեկարգվեն. քաղաքապետարանը զգուշացրել է դրանց սեփականատերերին

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի գետնանցումները կբարեկարգվեն. քաղաքապետարանը զգուշացրել է դրանց սեփականատերերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի գետնանցումները կբարեկարգվեն կամ հետ կվերադարձվեն համայնքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Առաջին օրվանից սկսել ենք գույքագրել բոլոր գետնանցումները: Շատ գետնանցումներ գնվել են, ունեն սեփականատերեր, նրանք ունեն օրենքով նախատեսված իրենց պարտավորությունները, որ պետք է բարեկարգման աշխատանքներ տանեին, բայց այդ պարտավորությունները չեն կատարել: Բոլորին զգուշացրել ենք նամակներով և բանավոր, ասել ենք` եթե չեք կատարում ձեր պարտականությունները, համայնքը հետ է վերցնում իր գույքը»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետի խոսքով` գետնանցումների սեփականատերերը իրենց պարտավորությունները կատարելու պատրաստակամություն են հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում