Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Երևանի քաղաքապետը հայտնել է մետրոյի մեկ կայարանի կառուցման միջին գինը

Երևանի քաղաքապետը հայտնել է մետրոյի մեկ կայարանի կառուցման միջին գինը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը ԹՈՒՄՈ-ի մոտ կառուցվելիք մետրոյի կայարանի երկու կոնցեպտ է քննարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Առաջին տարբերակն այն է, որ լինելու է կամուրջ, գնացքը անցնում է կամուրջը և կանգնում է հենց այնտեղ։ Երկրորդ տարբերակը` գնացքը կանգնում է այլ վայրում, և լինում է հորիզոնական շարժասանդուղք, որով մարդիկ տեղափոխվում են»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ կայարանի կառուցման աշխատանքներին ներգրավվելու են նաև մասնավոր ընկերություններ:

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մասնավոր ընկերությունները նույնպես ներդրումներ կատարեն, և կարող է կայարանը միքսվի ինչ-որ առևտրի կենտրոնի հետ, որպեսզի ողջ բեռը չմնա պետության վրա: Շատ թանկարժեք բան է մետրոն, մեկ կիլոմետրը մոտ 100 մլն ամերիկյան դոլար արժե: Դա միջինացված գին է, օրինակ` Նյու-Յորքում մեկ կիլոմետրը գնահատվում է մոտ 250 մլն դոլար»,- նշեց Հայկ Մարությանը:

Հունվարի 24-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի 2 նոր կայարան ստեղծել:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը մայրաքաղաքի մետրոյի ցանցն է, որի կառուցումը սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ., երբ շահագործման է հանձնվել Շենգավիթ-Չարբախ հատվածը: Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am