Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Նաիրա Զոհրաբյանի 
օրենսդրական նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

Ըստ նախագծի հիմնավորման, ներկայացված օրենքի նախագծով նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է ՀՀ-ում նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց:

Ներկա իրավիճակում կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց շրջանակում նախնական կալանքի տակ գտնվող անձինք՝ ամիսներով կամ տարիներով, կալանավորված անձի կարգավիճակում սպասում են դատարանի դատավճռին, և հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ գտնվող անձի կարգավիճակը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման ավելի խիստ պայմաններ՝ գործող քրեական օրենսգրքի՝ պատիժների հաշվակցման մոտեցումն անթույլատրելի է և մարդասիրական չէ:

Նախագծի ընդունման արդյունքում կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի՝ մեկ օրը կհաշվվի մեկ ու կես օրվա դիմաց, ինչպես նաև կսահմանվի օրենքի հետադարձ ուժի ժամկետը, որը կտարածվի 2004թ-ից առ այսօր հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) և դատապարտյալների վրա:

Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը և կարգավորումները կրում են հատվածական բնույթ, որոնք գործնականում խնդրահարույց իրավիճակների են հանգեցնելու: Հետևաբար, հարցին անհրաժեշտ է ցուցաբերել առավել համապարփակ մոտեցում և լուծումները նախատեսել Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի համակարգային բարեփոխումների շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]