Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արթուր Մեսչյանը հանդիպել է ՃՇՀԱՀի ուսանողների հետ

Արթուր Մեսչյանը հանդիպել է ՃՇՀԱՀի ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգայի համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի հրավերով փետրվարի 14-ին հյուրընկալվել է համալսարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը,  կարևորելով ուսանող և ապագա ճարտարապետ, շինարար և գլխավոր ճարտարապետ անմիջական շփումը ապագա մասնագետների մտածողության ձևավորման հարցում, Երևանի գլխավոր ճարտարապետը և ՃՇՀԱՀ-ի ռեկտորը պայմանավորվածություն են ձեռք բերել գլխավոր ճարտարապետի հետ ուսանողների հանդիպումը դարձնել պարբերական։

Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի կառուցապատման, կայանատեղերի, ավտոճանապարհների բեռնաթափման և քաղաքաշինական այլ հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Համալսարանի ուսանողները բաց չեն թողել  հնարավորությունը ճշտելու՝ գլխավոր ճարտարապետը կվերադառնա՞ երգին, թե ոչ։ «Այդ էջը փակված է», - ասել է Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ ինքը ճարտարապետ է և հասուն տարիքում մտադիր չէ բեմ վերադառնալ:

Բարձր գնահատելով ուսանողների ներուժը, գլխավոր ճարտարապետն առաջարկել է  ուսանողներին նախագծեր անել ոչ թե վերացական, այլ կոնկրետ տեղանքների համար, որպեսզի հետագայում դրանցից լավագույները հնարավոր լինի կյանքի կոչել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]