Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Փետրվարի 14-ին սպասվող իրադարձությունները

Փետրվարի 14-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ փետրվարի 14-ին, մեկնարկում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Այսօր կշարունակվի Ազգային ժողովի նիստը: Օրակարգում կառավարության ծրագիրն է:

Լրագրողների հետ կհանդիպի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կանդրադառնա արցախյան հիմնախնդրի վերջին զարգացումներին: 
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կշարունակի իր հացադուլը: Հրավիրված մամուլի ասուլիսում նա կներկայացնի մանրամասներ առաջիկա անելիքների մասին: Կինոռեժիսորը կարծում է, որ պետական կառույցները խոչընդոտել են իր ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը: 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am