Հասարակական

Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներում 200 թափուր աշխատատեղ կա. վարչապետը կոչ է անում բնակիչներին լրացնել դրանք

1 րոպեի ընթերցում

Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներում 200 թափուր աշխատատեղ կա. վարչապետը կոչ է անում բնակիչներին լրացնել դրանք

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանը Հայաստանում թափուր աշխատատեղերի համալրման խնդիր է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն: Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներում, առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ և ավելի մաքուր աշխատավարձով»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ վանաձորցիները և հարակից բնակավայրերի բնակիչները կհամալրեն այդ թափուր աշխատատեղերը:

«Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ»,- գրել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում