Հասարակական

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

1 րոպեի ընթերցում

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում  բուժվող 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող 3 տղա աշխատանքի կանցնեն Ազգային անվտանգության ծառայությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 8-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ, Հայրենիքի պաշտպանի կենտրոնում, իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:

Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը։

Փետրվարի 1-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայց կատարելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել էր ԱԱԾ-ում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի վերցնել կենտրոնում բուժվող տղաներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում