Արցախ

Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փետրվարի 9-ի 2018 թվականի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019 թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ դատախազության լրատվական ծառայությունից:

Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ նա հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017 թ. փետրվարի 01-ին ժամը 15.00-ի սահմաններում առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում