Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հռոմի պապը պատմության մեջ առաջին անգամ պատարագ մատուցեց Աբու Դաբիում

Հռոմի պապը պատմության մեջ առաջին անգամ պատարագ մատուցեց Աբու Դաբիում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 5-ին պատարագ Է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Այդ պատարագը դարձել Է Հռոմի պապի առաջին եկեղեցական արարողությունը Արաբական թերակղզում:

Պատարագն անցկացվել Է Zayed Sports City մարզադաշտում: Հռոմի պապը մարզադաշտ Է ժամանել իր նշանավոր պապամոբիլով, նրան ողջունել են «Կեցցե պապը» եւ «Մենք սիրում ենք քեզ» բացականչություններով: Հաշվարկների համաձայն, պատարագին ներկա Է եղել 135 հազար մարդ: Պատարագի կազմակերպիչները հայտարարել են, որ արարողությանը հավատացյալներ պետք Է ժամանեին հարյուր երկրից, դրան ներկա են եղել նաեւ մուսուլմաններ: Հռոմի պապը պատարագը մատուցել Է իտալերեն լեզվով, այն ենթագրերի օգնությամբ թարգմանել են արաբերեն եւ անգլերեն: Իր խոսքում նա դիմել Է իրենց տներից հեռու գտնվող եւ ապագայի նկատմամբ վստահություն չունեցող հավատացյալներին: Նաեւ նա հորդորել Է չափավորություն պահպանել: Կաթոլիկ եղեղեցու հաշվարկներով՝ ԱՄԷ-ի ինը միլիոն բնակիչներից շուրջ 1 միլիոնը կաթոլիկներ են, նրանց մեծամասնությունն օտարերկրացիներ են: Փետրվարի 5-ին Հռոմի պապը մեկնելու Է ԱՄԷ-ից, որտեղ գտնվում Է փետրվարի 3-ից: Այցի ընթացքում նա հանդիպումներ Է ունեցել երկրի ղեկավարության, ինչպես նաեւ տարբեր կրոնական գործիչների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am