Ինովացիա

Փաշինյանը խոսքի ազատությունն ավելի կարևոր է համարում, քան կառավարությանը կեղծ լուրերից պաշտպանելը

2 րոպեի ընթերցում

 Փաշինյանը խոսքի ազատությունն ավելի կարևոր է համարում, քան կառավարությանը կեղծ լուրերից պաշտպանելը

ՔՅՈԼՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ավելի շատ կարևոր է համարում խոսքի ազատությունը, քան կառավարությանը կեղծ լուրերից պաշտպանելը։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Նիկոլ Փաշինյանը նշեց Քյոլնի տեխնիկական համալսարանում հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով կեղծ լուրերի մասին հնչած հարցին։

«Կեղծ լուրերի թեման մենք քննարկել ենք նաև Դավոսում։ Իրականում այն բարդ խնդիր է, որովհետև կապված է մի շարք հանգամանքների հետ։ Ես ինքս էլ առնչվում եմ այդ խնդրին. այսօր սոցիալական ցանցերում մեծ ծավալի կեղծ լուրեր կան իմ անձի, իմ ընտանիքի, կառավարության հասցեին։ Չնայած խնդրի առկայությանը, ես կարծում եմ, որ խոսքի ազատությունը շատ կարևոր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով լուծումներից՝ Փաշինյանը նշեց, որ կարևոր է համարում կրթական հանգամանքը շեշտադրելը։ Նրա խոսքով, կրթական ծրագրերի միջոցով, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիա դաշտի հետ, ժամանակի ընթացքում հարցը կկարգավորվի։

Հարց ու պատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձավ տեխնոլոգիական զարգացումներին շրջակա միջավայրի պահպանության գործում։ Նա նշեց, որ նախատեսում են մի շարք ուղղություններով, այդ թվում հանքարդյունաբերության ոլորտում սահմանել բարձր չափանիշներ շրջակա միջավայրի պահպանությունն արդյունավետ դարձնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում