Ավագ դպրոցներին կհատկացվի 1 մլրդ դրամ, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չնվազեն
2 րոպեի ընթերցում

«Ամենավատ դպրոցներն են տվել ավագ դպրոցներին, ծրագիրը վատ են մշակել, և կրկնուսույցի ինստիտուտն ավելի է սկսել զարգանալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
Նախորդ տարվա հունվարին, նախարարի խոսքով, դարձյալ ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար տնտեսել, և տարվա սկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է, ինչի հետևանքով զգալի նվազել են ավագ դպրոցներին տրվող գումարները: Եվ միայն կատարված խնայողությունների և բյուջեից հատկացված 350 մլն-ի շնորհիվ կարողացել են այնպես անել, որ աշխատավարձերը չնվազեն:
«Տարվա սկզբից տնօրեններն ասում են, որ այլևս չեն կարող այնպես անել, որ ներկա ֆինանսավորման կարգով, որը հաստատվել է երկու տարի առաջ, չիջեցնեն աշխատավարձերը: Եվ մենք հիմա տնօրենների հետ քննարկում ենք, որպեսզի հասկանանք՝ որքան է այդ ֆինանսավորումը կազմելու: Մոտավորապես 1 մլրդ դրամի չափով մենք պետք է տրամադրենք ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չնվազեն», - ասաց Արայիկ Հարությունյանը: