Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իսրայելը հաջողությամբ փորձարկել է հակահրթիռային պաշտպանության Arrow 3 համակարգը

Իսրայելը հաջողությամբ փորձարկել է հակահրթիռային պաշտպանության Arrow 3 համակարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինվորականներն ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համատեղ հունվարի 22-ին անցկացրել են հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Իսրայելի զանգվածային լրավամիջոցները:

Թիրախի հայտնաբերումից հետո հակահրթիռն արձակվել Է Իսրայելի կենտրոնական մասի ռազմակայանի տարածքից: Արդյունքում թիրախը խոցվել Է, նշված Է հաղորդագրության մեջ՝ Իսրայելի զինվորական գերատեսչության վկայակակոչմամբ:

«Հաջող փորձարկումը կարեւոր իրադարձություն Է, որը ցույց Է տալիս, որ Իսրայելն ունակ Է իրեն պաշտպանել առկա եւ ապագա սպառնալիքներից՝ տարածաշրջանում իր գոյության համար»,- հայտարարել են Իսրայելի պաշտպանության նախարարությունում:

Փորձարկումների նպատակն Էր Arrow 3-ում մտցված վերափոխումների ստուգումը: Իսրայելում մշակված այդ համակարգը կարող Է հրթիռներ կալանել տիեզերքում, նշված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am