Սպորտ

Ֆեդերերին Ավստրալիայի առաջնությունից դուրս թողեց 20-ամյա Ցիցիպասը

1 րոպեի ընթերցում

Ֆեդերերին Ավստրալիայի առաջնությունից դուրս թողեց 20-ամյա Ցիցիպասը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Ֆեդերերը բարդագույն խաղում զիջեց աշխարհի 14-րդ ռակետ 20-ամյա հույն Ստեֆան Ցիցիպասին: 3 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց 7:6 (13:11), 6:7 (3:7), 5:7, 6:7 (5:7) հաշվով՝ դուրս թողնելով Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնին՝ Ֆեդերերին:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում