Հասարակական

Ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր

2 րոպեի ընթերցում

Ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2018 թվականի զեկույցով ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միավորների հաշվարկի համար հաշվի են առնվել քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները:

Նշվում է, որ Հայաստանում ինտերնետի ազատությունը բարելավվել է, երբ քաղաքացիները սկսել են ավելի արդյունավետ կիրառել սոցիալական մեդիաների հարթակները, հաղորդակցման, ուղիղ հեռարձակման հնարավորությունները: Դա դրսևորվեց 2018 թվականի ապրիլին, երբ կտրուկ փոփոխություններ գրանցվեցին քաղաքական դաշտում: Նշված ժամանակահատվածում սոցիալական մեդիա ծրագրերը չեն սահմանափակվել: Սոցիալական ակտիվությունն ու ուղիղ հեռարձակումը կարևոր են եղել թավշյա հեղափոխության արդյունավետության համար:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ինտերնետ հասանելիությունը գնալով աճում է: Այն լայն տարածում ունի Երևանի առևտրի կետերում, սրճարաններում, համալսարաններում, կանգառներում, մետրոյում: Հայաստանի օգտատերերն ունեն անսահմանափակ հնարավորություններ ինտերնետային ռեսուրսից օգտվելու համար՝ սոցիալական ցանցեր, տեսաձայնային ծառայություններ և այլն:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է 2018 թվականին ամենամեծ առաջընթաց գրանցած երկրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում