Սպորտ

Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը 

1 րոպեի ընթերցում

Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի շրջանակում անցկացվեցին 6 պատանեկան մրցաշարեր, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցեցին 650 պատանի շախմատիստներ։ Կայացավ նաև մեկ շրջանային մրցաշար, որին մասնակցում էին 4 երկրի 10 շախմատիստ՝ այդ թվում 3 գրոսմայստեր:

Շրջանային մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը: Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկավ պատանի շախմատիստ Արթուր Դավթյանը, ով վաստակեց 5.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը՝ լրացնելով միջազգային վարպետի նորման:

Լավագույն եռյակը եզրափակեց Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում