Պատգամավորը Հայաստանի համար գազի այլընտրանքային մատակարարումների անհրաժեշտություն է տեսնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի՝ գազի այլընտրանքային մատակարարումների հնարավորություն ունենալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Ազգային ժողովում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Միքայել Մելքումյանը:
«Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի միշտ գազի այլընտրանքային մատակարարումներ ունենանք: Գազի սակագնի շուրջ այս վերջին զարգացումներից հետո էլ մենք պետք է իմանանք, որ Իրանից այլընտրանքային գազ ստանալու հնարավորություն ունենք»,- ասաց Մելքումյանը:
Հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի սակագինը բարձրացել է, սակայն այն սպառողի վրա ազդեցություն չի ունենում: