Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թեհրանը պահանջել է Վաշինգտոնից անհապաղ ազատել իրանցի լրագրողուհուն

Թեհրանը պահանջել է Վաշինգտոնից անհապաղ ազատել իրանցի լրագրողուհուն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պարտավոր Է անհապաղ ազատել Press TV հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմիին, որը Վաշինգտոնում ձերբակալվել Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որի խոսքը հունվարի 17-ին մեջբերել Է Press TV հեռուստաալիքը:

«Հաշեմիի ձերբակալությունը խոսքի ազատության ուղղակի խախտում Է եւ անմեղ մարդու նկատմամբ քաղաքական լիազորությունների չարաշահում: ԱՄՆ-ը պարտավոր Է անհապաղ ազատել նրան»,- ասել Է Զարիֆը: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող լրագրողուհին «նաեւ Իրանի քաղաքացի Է, ուստի Թեհրանն իրավունք ունի պաշտպանել նրա շահերը»: Նախարարի խոսքով՝ «նա անհիմն Է ձերբակալվել ԱՄՆ-ում»:

Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Հաշեմիի որդուն, հաղորդել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Մարզիեին ձերբակալել են այն պատճառով, որ նա կարեւոր վկա Է դատաքննություններից մեկում: Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հունվարի 16-ին հայտարարել Էր, որ ԱՄՆ-ում Press TV հեռուստաալիքի իրանցի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալումն անօրինական Է ու անմարդկային, իսկ նրա պահման պայմանները խախտում են մարդու իրավունքները:

Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհին ծնվել Է ԱՄՆ-ում: Նա ուղեւորվել Էր ԱՄՆ՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին: Մարզիե Հաշեմիի ազգականները հեռուստաալիքին պատմել են, որ նրա հետ չեն կարողացել կապվել 48 ժամվա ընթացքում եւ միայն հետո են իմացել ձերբակալման մասին: Հաղորդավարուհին ընտանիքի անդամներին հայտնել Է իր նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am