Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կատրին Դենյովը Իվ Սեն-Լորանի ավելի քան 300 զգեստ կվաճառի իր հավաքածուից

Կատրին Դենյովը Իվ Սեն-Լորանի ավելի քան 300 զգեստ կվաճառի իր հավաքածուից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը մոդելագործ Իվ Սեն-Լորանի մահից ավելի քան 10 տարի անց որոշել Է աճուրդի հանել անձամբ կուտյուրիեի կողմից մակագրված հագուստների իր հավաքածուն, որոնց մի մասը նա ստեղծել Է հատուկ Դենյովի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դերասանուհին խոստովանել Է, որ որոշել Է իրերն աճուրդի դնել այն պատճառով, որ հնարավոր չԷ ապահովել դրանց խնամքը: «Դրանք ճիշտ պահպանելու համար շատ տեղ Է պահանջվում: Ես վաճառել եմ իմ տունը Նորմանդիայում, որտեղ դրանք ձեղնահարկում պահում Էի հատուկ ջերմաստիճանի պայմաններում: Ես դրանք այլեւս չեմ հագնում»,-պարզաբանել Է Դենյովը:

Աճուրդները կսկսվեն հունվարի 24-ին՝ Փարիզում կազմակերպվող բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում:

Christie՚s աճուրդների տան կայքում զետեղված նկարագրության համաձայն, հավաքածուն, որը ներառում Է ավելի քան 330 զգեստ, մասամբ վաճառվելու Է «Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվելիք «կենդանի» աճուրդներում, իսկ հագուստների մեծ մասը կիրացվի ինտերնետ-աճուրդում: Նախքան գնորդները դրանք կտեղավորեն իրենց հավաքածուներում, զգեստները, կանանց կոստյումները, վերարկուները եւ տարբեր աքսեսուարներ հունվարի 18-ից համընդհանուր դիտման կդրվեն Մատինիոն փողոցում գտնվող աճուրդների տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am