Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը

Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի կանաչապատման ծրագրով նախատեսում է աշխատանքներ իրականացնել բնապահպանական առումով քաղաքացիների կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ որքան էլ քաղաքապետարանը, համայնքները ջանքեր, ֆինանսական միջոցներ ներդնեն, միևնույն է, արդյունքը ցանկալի չի լինի, եթե հանրությունը համապատասխան չարձագանքի:  

«Արդյո՞ք համայնքի բնակիչները պատրաստ են նույն հոգատարությամբ արձագանքել քաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներին: Այստեղ շատ կարևոր է կրթական բաղադրիչը, որը իրականացվելու է երկու մասով: Նախ` կիրականացվի մասնագետների վերապատրաստում: Տարիներ շարունակ բողոքել ենք սխալ արվող էտից, որի արդյունքում ծառերն ավելի շատ վնասվում էին, դատապարտվում չորանալուն: Հիմա կունենանք վերապատրաստված աշխատողներ»,-ասաց Կարեն Անտաշյանը:

Հաջորդ կրթական գործառույթն իրականացվելու է դպրոցներում: Կրթական հաստատությունները կձևավորեն ուսումնական պարտեզներ, որտեղ սաները իրենց ուսումնական ծրագրի շրջանակում պարտավորված կլինեն զբաղվել բույսերի, ծառերի խնամքով:

«Մենք կարևորում ենք պատշգամբների կանաչապատումը, և այդ գործընթացը խրախուսելը: Անշուք շինությունը գեղեցիկ տեսք կարող է ունենալ կանաչապատման միջոցով: Հասարակության հետ աշխատանք կկատարվի, ոչ միայն գիտելիքներ կփոխանցեք, այլև կտրամադրենք տնկիներ: Նախատեսվում է անցկացնել լավագույն կանաչապատ պատշգամբ մրցույթ»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am