Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բոկո հարամ»-ի զինյալները քաղաք են գրավել Նիգերիայի հյուսիս-արեւելքում. The Punch

«Բոկո հարամ»-ի զինյալները քաղաք են գրավել Նիգերիայի հյուսիս-արեւելքում. The Punch

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնո նահանգի քաղաքներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին հայտնել Է The Punch տեղական թերթը: «Ահաբեկիչները կատաղի մարտերի արդյունքում գրավել են զինվորականների դիրքերը Ռանն քաղաքում»,- հրատարակությունը մեջբերում Է նիգերական բանակի անանուն աղբյուրին: Նա նաեւ նշել Է, որ Նիգերիայի կառավարական ուժերը հարկադրված են եղել թողնել քաղաքը: Այսպիսով, Ռաննը փաստորեն անցել Է զինյալների հսկողության ներքո:

Նշվում Է, որ բնակավայրում գտնվում Է փախստականների ճամբար, որտեղ տեղաբաշխված են շուրջ 350 հազար ներքին վերաբնակներ: «Ահաբեկիչներն սկսել են հրկիզել ճամբարի հարկադիր վերաբնակների պատսպարանները: Ներկայում զոհերի մասին տվյալներ չկան»,-հայտարարել Է հումանիտար առաքելության աշխատակիցը: Նա նաեւ նշել Է, որ փախստականները հարկադրված են եղել փախչել դեպի Կամերունի հետ սահման:

«Բոկո հարամ»-ն իսլամիստական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում: 2009 թվականից «Բոկո հարամ»-ի զինյալների կողմից ավելի քան 27 հազար մարդ Է սպանվել Չադ լճի ավազանի երկրներում: Մոտավորապես 2,6 մլն մարդ փախստական ու հարկադիր վերաբնակ Է դարձել:

Հակամարտության գոտում հայտնված 11 միլիոնից ավելի նիգերիացիներ շտապ հումանիտար օգնության կարիք ունեն: 2015 թվականի մարտին խմբավորումը հավատարմության երդում Է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am