Ազգային Ժողովը դատապարտեց 1990 թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը միակամ դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«1990թ. այս օրերին Բաքվում ընթանում էին հայկական ջարդեր: Ես կարծում եմ, որ մեր ԱԺ-ն, բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաև միակամ են մերժելու խտրականության հիման վրա բոլոր բռնությունները աշխարհի բոլոր անկյուններում: Մենք՝ որպես ժողովուրդ, ով իր պատմության ընթացքում մի քանի անգամ առերեսվել է այս ողբերգությանը, չի կարող հանդուրժել որևէ նման բռնություն որևէ ազգային փոքրամասնության նկատմամբ»,- ասաց Միրզոյանը:
- Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը
վերաբերող հարցեր
- Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց
- Կիրո Մանոյանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Արցախի միջև
համագործակցության պայմանագրի կնքումը
- Պատգամավորն Ադրբեջանի նախագահի հայտարարությունները համարում է
ապակառուցողական
- Հմուտ հրամանատարը, ջերմ հայրենասերը, հոգատար ծնողը. «26-ի Յուրան» ընկերների
ու որդու հիշողություններում