Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար
10:03, 14 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Էդգար Ղազարյանը տեղեկացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
Էդգար Ղազարյանը 2014 թվականին նշանակվել էր Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ Վայոց Ձորի մարզի մարզպետի պաշտոնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում