Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը վթարային է դարձել ստորգետնյա ավտոկայանատեղի համար փորված փոսորակի հետեւանքով. Մշակույթի փոխնախարար

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը վթարային է դարձել ստորգետնյա 
ավտոկայանատեղի համար փորված փոսորակի հետեւանքով. Մշակույթի փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ Մշակույթի նախարարություն չի ներկայացվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նրա խոսքով՝ երգչախմբի շենքը, որը գտնվում է Արամի 23 հասցեում՝ վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղի համար փորված փոսորակի հետևանքով:

«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ): Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ Մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ Մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից»,- նշել է Գալստյանը:

Մշակույթի փոխնախարարի պնդմամբ՝ դեռ 2018 թվականի օգոստոս ամսին Մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու վերաբերյալ: Դատախազություն դիմելուց հետո քրեական գործ է հարուցվել: Տիգրան Գալստյանը հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]