Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետի պաշտոնակատարը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

Վարչապետի պաշտոնակատարը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

«Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց: 16-ը ԵՊՀ ներկայացուցիչներ են, մյուս 16-ը նշանակվում են նախարարության ու կառավարության կողմից»,- ասաց Էմին-Տերյանը:

Նրա խոսքով` հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրը դեռ հստակ չէ, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ կարող է ընտրվել միայն խորհրդի անդամներից մեկը:

«Մենք առաջարկել ենք, որ խորհրդի առաջին նիստը տեղի ունենա հունվարի 22-ին, բայց դա պետք է ընդունվի փոխհամաձայնությամբ: Հոգաբարձուների խորհուրդը նիստի ժամանակ ընտրում է խորհրդի նախագահին, ով պետք է լինի այդ կազմից»,- նշեց Գևորգ Էմին-Տերյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր անդամներն են․

Կառավարության կողմից առաջադրված

Հ․ Հովհաննիսյան – ՀՀ ԿԳՆ տեղակալ

Հ․ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Ս․ Գոգյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Ա․ Իսրայելյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ

Դ․ Գյուրջինյան – ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ

Ա․ Շագաֆյան – ՀՀ ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար

Տ․ Վիրաբյան – Երեւանի քաղաքապետի տեղակալ

Ռ․ Սուքիասյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

ԿԳՆ-ի կողմից առաջադրված

Ռ․ Յիրիկյան – «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն

Ռ․ Կարապետյան – ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Հ․ Մուսայելյան – «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն

Վ․ Յակուբյան – Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ

Գ․ Մուրադյան – «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր

Հ․ Դանիելյան – «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ

Ա․ Թորոսյան – Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

Ա. Թադևոսյան- ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված

Ն․ Հարությունյան – ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկգիտդոկտոր, պրոֆեսոր

Մ․ Ապրեսյան – ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, պրոֆեսոր

Է․ Հարությունյան – ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության եւ բարոյագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․դ, պրոֆեսոր

Գ․ Հաջյան – ԵՊՀ ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ․գ․դ․

Ռ․ Հարությունյան – ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, կ․գ․դ․, պրոֆեսոր

Ա․ Վաղարշյան – ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր

Ա․ Աթանեսյան – ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղգդ․, պրոֆեսոր

Ս․ Շուքուրյան – ԵՊՀ ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզգդ․, պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված

Ա․ Սողոմոնյան – ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

Ռ․ Խաչատրյան – ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի

Դ․ Ափոյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող

Բ․ Հովհաննիսյան – ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Գ․ Մանուկյան – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող

Ս․ Ղազարյան – ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող

Ա․ Գարեգինյան – ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող

Ա․ Մնացականյան – ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]